«Սուրիահայութիւնը մեր ազգի և Միջին Արևելքի կարևոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է»
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Անթալիաս-Լիբանանի պաշտոնական կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որում սիրիահայությանն օժանդակելու կոչ է հնչեցվում.
«Սուրիոյ տագնապին հետևանքով վտանգուած ժողովուրդը աջակցութեան, զօրակցութեան և օժանդակութեան անհրաժեշտ կարիքը ունի: Սուրիահայութիւնը անբաժան մասը ըլլալով սուրիացի ժողովուրդին, ինք ևս կրեց, և կը շարունակէ կրել, հետևանքները ներկայ տագնապին: Սուրիահայութիւնը մեր ազգի և Միջին Արևելքի կարևոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է:
Գոհունակութեամբ կ’ուզենք յայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կոչերն ու շրջաբերականները լայն արձագանգ գտան մեր ժողովուրդի զաւակներուն մօտ: Անոնք վստահութեամբ և անմիջական փութով ընդառաջեցին Վեհափառ Հայրապետի փափաքին: Սփիւռքի և Հայաստանի մեր ազգակիցները իրենց թեմերուն և երկիրներուն մէջ յառաջացուցին հանգանակութեան միացեալ յանձնախումբեր, և ժողովրդային օժանդակութիւնները հանգրուանային կերպով սկսան փոխանցել Կաթողիկոսարանին ճամբով Ազգային Առաջնորդարան:
Բոլոր անոնք, որոնք ազգային գիտակցութենէն մղուած կը փափաքին իրենց գործնական մասնակցութիւնը բերել մարդասիրական և ազգօգուտ այս օժանդակութեան իրենց նիւթական նուէրները կրնան փոխանցել Կաթողիկոսարան, յատկապէս այս առիթով բացուած դրամատնային հետևեալ հաշիւին.-
Bank:
FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon
Name of account:
CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE
IBAN:
LB87 0001 0002 4753 8500 0030 3501
SWIFT Code:
FSAB LBBX
Եվ կամ ուղղակիօրէն իրենց միջոցներով փոխանցումը կատարեն Ազգային Առաջնորդարան (Հալէպ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները