Սիրիան մեղադրում է Թուրքիային Քեսաբ ներխուժած ահաբեկիչներին աջակցելու մեջ
Սիրիական իշխանությունները Թուրքիային մեղադրում են իսլամիստ ահաբեկիչների` Սիրիայի տարածք ներխուժելու և ավերածություններ կատարելու գործում աջակցություն ցույց տալու մեջ: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Էլ Զուբին հեռուստաեթերից ասել է. «Էրդողանի կառավարությունն ամեն կերպ հեշտացնում է զինված ահաբեկիչներին մուտքը Քեսաբի շրջան: Թուրքական իշխանությունները խախտել են ամեն տեսակ ահաբեկչական գործողություն պատժելու անհրաժեշտության մասին միջազգային բոլոր որոշումները»:
Սիրիացի նախարարը նշել է, որ ահաբեկչական զինված խմբավորումներին աջակցություն ցույց տվող պետությունները` Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը մեծ սխալ են գործում:
Նշենք, որ Սիրիային սահմանակից թուրքական 5 նահանգներից 3-ում (Շանլըուրֆա, Քիլիս և Գազիայնթեփ), հաղթանակ է տարել Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Նախնական հաշվարկների համաձայն` մարտի 30-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում հիմնական ազդեցիկ կուսակցությունների ստացած քվեները տոկոսային հարաբերությամբ հետևյալ կերպ են տեղաբաշխվել:
ԱԶԿ – 43.7 տոկոս (18.909.618 ձայն)
Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 25.7 տոկոս (11.142.819 ձայն)
Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 17. 6 տոկոս (7.618.896 ձայն)
Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդվարություն կուսակցություն) – 4.4 տոկոս (1.904.252 ձայն)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում