Երևանի կլինիկաները բաց դռների օրեր են կազմակերպել Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի անցած երեք շաբաթների ընթացքում կազմակերպված «բաց դռների օրերին» Երևանում և մայրաքաղաքի առաջատար կլինիկաներից մարզեր մեկնած մասնագետներին դիմել է ավելի քան 27 հազար կին, տեղեկացնում են ԱՆ մամուլի բաժնից:
Նրանցից 2970-ին բուժօգնություն է ցուցաբերվել ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 23-ից մինչև մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպել Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։
Մայրաքաղաքից մեկնած մասնագետներից բացի բոլոր մարզերի բուժհիմնարկներում «բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև տեղի մասնագետների կողմից։ Ամբողջական տվյալները կհրապարակվեն կանանց առողջության պահպանման միամսյակի ամփոփման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա