Մայթերն ու անցումները պատված են սառույցի շերտով
Նախօրեին տեղացած ձյունը ոչ միայն անակնկալի բերեց մարդկանց, այլև իսկական գլխացավանք դարձավ:
Երեկ մայթերի մոտ ձյան շերտի տակ ջրափոսեր էին, կանգառում իջնել կամ փողոց անցնել առանց թրջվելու, անհնար էր:
Նախօրեին ձյան մաքրման աշխատանքներ քաղաքում չեղան, գոնե այդ մասին էին վկայում փողոցներին և մայթերին ձյան ու ջրի կուտակումները:
Այսօր առավոտյան արդեն քաղաքի կենտրոնում մայթերն ու ստորգետնյա անցումները սառած էին, իսկ անցում մտնել ու դուրս գալը ոչ միայն երկար ժամանակ էր խլում, այլև մեծ ջանքեր էր պահանջում` չնկնելու և կոտրվածքներ չստանալու համար:
Այսօր արդեն երկուշաբթի է, քաղաքային իշխանությունները, կարելի է ասել, անգործություն դրսևորեցին:
Մնում է հուսալ, որ որևէ մեկը սառույցի պատճառով չի սայթաքի և վնասվածքներ չի ստանա, ու բանը կավարտի միայն թրջվելով: Մինչև որ, կոմունալ տնտեսության վարչությունը կկատարի իր պարտականությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները