Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով, բայց նրանց մոդելը փոփոխվել է. ՍԴ նախագահը` Ներսես Երիցյանին
«Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով և հաճախ էիք անդրադառնում դրան, ես անցած նիստին ասացի, որ սոցիալական-իրավական և ազատական պետությունների կողմից որդեգրված քաղաքականությունների տարբերություն կա և մենք պետք է օգտվենք սոցիալականների փորձից: Ես ուսումնասիրեցի Չիլլի օրինակը և պարզվեց, որ 1981-ին ներդրված մոդելը, որը դուք վկայակոչում եք, 2008-ին փոփոխությունների է ենթարկվել, որովհետև հիմնական խնդիրը չի լուծել: Մեր ուսումնասիրած 50 երկրներից բոլորն էլ փոփոխություններ են արել այդ համակարգում, այս առումով ձեր գնահատականներն ի՞նչ են հուշում»,- այսօր Սահմանադրական դատարանում վիճահարույց օրենքի քննության ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ի պատասխան Ներսես Երիցյանը հայտարարեց, որ Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է 50-ից ավելի երկրների փորձ ու հավելեց. «Չիլիի օրինակը համարվում է կուտակայինի դասական հիմքը»:
Նա ասաց, որ Հայաստանն այս համակարգի ներդրման համար օգտվել է Էստոնիայի օրինակից: ԿԲ նախագահի տեղակալը սկսեց ելույթ ունենալ, սակայն ՍԴ նախագահը ընդհատեց նրան` հորդորելով հարցերին պատասխանել հակիրճ ու հստակ և ոչ թե ելույթներ շարադրել:
ԿԲ նախագահի տեղակալը ՍԴ նախագահի հորդորին արձագանքեց ներկայացնելով Չիլիից քաղած դասը. «Չիլիից առաջին դասն այն է, որ այդ երկիրը չուներ նվազագույն սոցիալական բուֆեր, մարդիկ որոնք ընդհատումներով են աշխատել, չունեին բազային կենսաթոշակ, մեր պարագայում կա բազային կենսաթոշակ: Ձեր վկայակոչած տվյալները ազգային մակարդակի տվյալներ են»:
Նրա խոսքով, Հայաստանում համակարգի իրականացման ուղղությամբ գտնվել է նաև այն օպտիմալ տարիքը (1974 թվականից հետո ծնվածներ), որից սկսած՝ մարդը կկարողանա բավարար կուտակել:
Նախորդող հրապարակումներ`
ՍԴ անդամը ԿԲ նախագահի տեղակալից պարզաբանում պահանջեց, որին հետևեց Երիցյանի արդարացումը
Այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է. ՍԴ անդամը` պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները