Արծվիկ Մինասյանը դրական սպասումներ ունի ՍԴ-ից
«Սպասում եմ դրական որոշման և հավատում եմ Սահմանադրական արդարադատությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով հարցին, թե հաշվի առնելով Սահմանադրական դատարանում քննարկումների ընթացքը ինչ ակնկալիքներ ունի:
Այն հարցին, թե խոսակցություններ կան, որ հնարավոր է իշխանությունները զիջումների գնան և պարտադիր բաղադրիչը փոխարինվի հարկատեսակի ներմուծմամբ, Ա.Մինասյանն ասաց, որ դա բավականին բարդ գործընթաց է, քանի որ նախքան այդ դեռ պետք է օրենքը կասեցվի:
Բայց, ըստ Ա.Մինասյանի, այդ ամենի մասին դեռ վաղ է խոսել.«Սպասենք որոշմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները