Կարծիքներ. Նոր զսպման միջոց` Ադրբեջանի դեմ պայքարում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «Ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը կարևորելով` զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ»:
Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ «ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելը կեզրափակի ադրբեջանական կողմի մեծ քանակական առավելության առասպելը, եթե այժմ նրանք դրա շուրջ են կառուցում իրենց տեղեկատվության հիմնական շեշտը, ապա նրանք դրանից կզրկվեն»:
«Իսկ դրա կիրառման հավանականությունը կմնա նույնը: Այդ քայլը ` հիմնականում գերճշգրիտ հրթիռային համակարգերը նոր զսպման միջոց կդառնան ագրեսիվ տրամադրված հակառակորդի դեմ պայքարում»,- ասաց ռազմական փորձագետը:
Ռազմական փորձագետ Պետրոս Գերպեկչյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմական տեխնիկայի համալրումն ու կատարելագործումն իր զգալի դրական ազդեցությունը կթողնի բանակի հզորացման գործընթացի վրա:
«Իսկ բանակի մարտունակության մակարդակի բարձրացմանը զուգընթաց հնարավոր կլինի թշնամուն խաղաղություն պարտադրել տարբեր մարտավարական սցենարներ կենսագործելով»,- ասաց փորձագետը:
Վերջինս նաև հավելեց, որ իրականացվող գործընթացները համալիր բնույթ են կրում ու կարևորը դրանց շարունակականությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները