ԵՄ-ն ցանկություն ունի համագործակցել Արցախի հետ
Օրերս, Եվրոպական հանձնաժողովը նոր զեկույց է հրապարակել Արևելյան գործընկերության անդամ երկրների վերաբերյալ: Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող հատվածում կոչեր արվում կողմերին` չխոչընդոտել ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու հարակից տարածքներ:
Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը, նշեց, որ իրենց համար նման ձևակերպումները սպասելի էին:
«Ադրբեջանի պահվածքը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համատեքստում»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի, ճիշտ է` Արցախը միջազգայնորեն չի ճանաչվել, սակայն դա չպետք է տոտալիտար բնույթի պետության` Ադրբեջանի, անհարիր վարքագծի պատճառով զերծ պահի Եվրոպային` համագործակցել Արցախի հետ:
«Արցախի հետ համագործակցությունը Եվրոպայի համար, քաղաքականից բացի ունի նաև բարոյական նշանակություն և Ադրբեջանի ուզենալ կամ չուզենալը չպետք է արգելքներ ստեղծի ԵՄ-Արցախ հարաբերություններում»,- հավելեց նա:
Հարցին, թե ի՞նչ ոլորտներում է նախատեսված կամ հնարավոր համագործակցությունը ԵՄ-ի հետ, Դ. Բաբայանն ասաց. «Հիմնականում մարդասիրական ոլորտներում, կրթության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման: Հասկանալի է, որ սկզբնական շրջանում դրանք ծավալային առումով մեծ չեն լինի, սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար համագործակցությունը կխորացվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում