Իրանը Արևմուտքին կոչ է անում կատարել ժնևյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները
«Հուսով ենք Իրանի և «5+1 խմբի» միջև որքան հնարավոր է շուտ ձեռք կբերվի վերջնական համաձայնություն»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին:
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Թուոմիոջայի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ժնևյան համաձայնագրի կատարման ընթացքին, մասնավորապես նշել է. «Իրանը, բարի կամք դրսևորելով, բանակցությունների մեջ մտավ «5+1 խմբի» հետ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հավաստմամբ՝ Թեհրանը կատարել է ժնևյան համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները. Արևմուտքը ևս պետք է կատարի իր պարտավորությունները»:
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ձեռնպահ մնան այնպիսի դիրքորոշում հայտնելուց, որը կվնասի բանակցային գործընթացին»,-հավելել է Իրանի փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում