Օտարերկրյա ներդրումների ծավալները նվազում են
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են: «Ժողովուրդ»-ը պարզել, որ 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից:
«Նկատենք, որ 2013թ. անկումն ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ. անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում նման անկում չէր գրանցվել. 2009թ. ՀՀ-ում ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով: Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում ներդրումները նվազեցրել է ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող ՌԴ-ն` 33.6 տոկոսով, Ֆրանսիան` 57 տոկոսով, և Գերմանիան` 54 տոկոսով, ինչպես նաև ԱՄՆ-ը` 34.6 տոկոսով»,-գրել է թերթը: