ՕԵԿ-ական նախկին պատգամավորը հեռանում է քաղաքականությունից
ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից։ Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն այլևս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել։
Թերթի ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան է տվել. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում։ Հիմա այլ գործով եմ զբաղվելու»:
Հիշեցնենք, որ 2013 թ հունվարին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության և ԱԱԽ աշխատակազմի միջև ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր էր կնքվել: Փաստաթուղթը կնքել էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան