Հայաստանի բուհերում ԼՂՀ-ին կհատկացվի 60 անվճար և 25 վճարովի տեղ
Լեռնային Ղարաբաղի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է որոշում, որի համաձայն ԼՂՀ և ՀՀ բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2014-2015 ուսումնական տարվա ընդունելությունների անվճար և վճարովի ուսուցման տեղեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ բուհերում ԼՂՀ-ին կհատկացվեն 60 անվճար և 25 վճարովի տեղեր, որոնք որոշվել են նախարարությունների և գերատեսչությունների հայտերի և առանձին անհատ դիմորդների նախասիրությունների հիման վրա: ԱրՊՀ բակալավրի առկա ուսուցման կրթական ծրագրի մասնագիտությունների համար հատկացված անվճար տեղերը մնացել են նույնը/200 տեղ/, վճարովի տեղերը նվազել են: Հիմնականում ավելացել են «Մաթեմատիկա», «Համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա» և տնտեսագիտական ուղղվածության մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի քանակը` պահուստային տեղերի նվազեցման հաշվին:
Ըստ աղբյուրի, վարչապետը նշել է, որ պետությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը` բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսուցումը անվճար կազմակերպելու և հայաստանյան բուհերում անհրաժեշտ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում