ԵԱՀԿ ամենամյա զեկույց. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ամենադժվարին խնդիրներից մեկը
ԵԱՀԿ-ն իր 2013թ տարեկան զեկույցն է հրապարակել, որում մասնավորապես անդրադարձ է կատարվում կազմակերպության կողմից իրականացված գործողություններին, անդրադարձ կա նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղին: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
ԵԱՀԿ նախագահությունն իր աջակցություն է ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խթանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ երկխոսութանը:
ԵԱՀԿ գործող նախագահի` հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան այցելել է հակամարտությունների տարածք և ուսումնասիրել` որտեղ կարելի է ընդհանուր շահեր գտնել, որոնք կարող են օգնել բանակցությունների միասնական օրակարգի սահմանմանը:
Հունիսի 7-8-ին Ադրբեջան և հունիսի 15-ին Հայաստան կատարած այցելության ժամանակ, վերջինս Ադրբեջանի նախագահը Ալիևի և ՀՀ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այդ հարցը:
Զեկույցում նաև նշվում է, որ ԼՂ հակամարտությունից ավելի քան 20 տարի է անցել, սակայն երկարատև և համապարփակ քաղաքական կարգավորում դեռևս ձեռք չի բերվել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն իր նշանակումից ի վեր՝ 1996-ից և նրա թիմը բազմաթիվ անգամներ են այցելել տարածաշրջան՝ վերահսկելու սահմանային և շփման գծի իրավիճակը:
«Չնայած 1994թ-ի հաստատված հրադադարի ռեժիմին, կրակոցներ հաճախակի են և հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդում են գրեթե օրական կտրվածքով: Հաղորդվել է, որ 2013թ-ին հինգ քաղաքացի և 32 զինծառայողներ սպանվել և վիրավորվել են և ևս 14 զինծառայողներ մահացել: Նույն ժամանակահատվածում, դեսպան Անջեյ Կասպրշիկի թիմն այցելել է շփման գիծ 16 անգամ և սահման՝ 9 անգամ»,-նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում