ՌԴ ԱԳՆ. Եթե անգամ Youtube-ում հայտնված տեսանյութում հայեր չեն, դրանից հանցագործությունը չի դառնում պակաս հրեշավոր
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Քեսաբում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ իրականացնելու կոչով:
«Արդեն մի քանի օր է` միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ուղղված է Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբում տեղի ունեցող իրավիճակին:
Տեղեկությունների համաձայն` Քեսաբի տարածքում, որտեղ դարեր առաջ` դեռ Կիլիկիան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից բնակեցված է եղել հայերով, ենթարկվել է «Ջաբաթ ալ-Նուսրա», «Ալ Քաիդա» և «Ահրար Աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազար գրոհայինների դաժան հարձակմանը:
Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ պատմական հայկական անկլավում, որի նկատմամբ հարձակում է գործել մարդասպանների ﬕջազգային բանդան, չեն եղել ռազմական օբյեկտներ: Հարձակուﬓերից փրկված և իրենց տները ստիպված լքած 700 ընտանիքների ﬕակ ﬔղավորությունը կայանում է նրանում, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը: Ներկա դրությամբ այդ մարդիկ ապաստան են գտել իրենց բարեկանների մոտ և Լաթաքիայի քրիստոնեական եկեղեցիներում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն:
Անդրադառնալով Youtube-ում հայտնված տեսագրությանը ` ՌԴ արտգործնախարարությունը նշում է, որ անգամ եթե այն, ինչպես վստահեցնում են մի քանի աղբյուրներ, չի ներկայացնում Քեսաբի հայերի սպանությունները, այլ ներկայացնում է զինված խմբավորուﬓերի կողﬕց սիրիական բանակի զինվորների ջարդերը, ապա դրանից տվյալ հանցագործությունը չի դառնում պակաս հրեշավոր:
«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները և գտնում ենք, որ Լոխ-Էռնում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովում առաջնային խնդիր է` հասնել Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերի համախմբմանը` նպատակ ունենալով սիրիական հողում ոչնչացնել ահաբեկիչներին, քանի որ ընթացիկ իրավիճակում ծայրահեղականների վտարումը հատուկ կարևորություն ունի :
Այդ ուղղությամբ գործնական քայլերը հետաձգելու ցանկացած «արդարացում», հատկապես ահաբեկիչների հանցագործությունների արդարացման փորձերն անընդունելի են: Անհրաժեշտ է անհապաղ գործել:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը և այդ իրադարձություններին տա սկզբունքային գնահատական»,- նշված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին