Հայ երգիծանկարիչները վախենո՞ւմ են
Այսօր ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: Աշխարհի բոլոր երկրներում տոնում են ծիծաղի օրը: Հայաստանի կառավարության 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի երկրորդ միջազգային փառատոնը:
«Հայաստանում ինչպես մշակույթի ցանկացած ոլորտ, այնպես էլ երգիծաբանությունը, երգիծանկարչությունը, նույն վիճակում են գտնվում՝ պոտենցիալը շատ հզոր է, բայց մատուցման ձև չունենք: Դա գալիս է նրանից, որ ֆինանսավորումը շատ քիչ է, տիրություն անող չկա, այսինքն՝ լինում է տնայնագործության նման»,- Panorama.am-ի հետ զրույցում երգիծանկաչության ոլորտն այսպես ներկայացրեց Հայաստանի երգիծանկարչության ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը:
Ըստ նրա, երգիծանկարչություն չի նշանակում խզբզել, այլանդակ մարդ նկարել. «Դրա տակ պետք է լինի բարձր ճաշակ, մատուցում, մոտեցում: Այս հարցերում Հայաստանում մի քիչ կաղում են: Մատուցման ձև չունենք, նույնիսկ սեղան գցելուց չունենք՝ սառնարանում ինչ կա, դնում ենք սեղանին»:
Միաժամանակ Ս. Թորոսյանն ասաց, որ պրոֆեսինալ հայ երգիծանկարիչները մշտապես մասնակցում են միջազգային փառատոնների, հիմնականում առաջին-երկրորդ տեղերն են գրավում: Իսկ Հայաստանում ցուցադրվում են «հազարից մեկ». «Երևի վախենում են, ասում են՝ այ մարդ գործ չունեք, մեկ էլ տեսաք այդ ձյաձյային նկարեցիք, դուրը չեկավ, պատմություն մեջ կընկնեք»: Իսկ երգիծանկարչությունը, ըստ նրա, մեծապես կապված է լրագրության հետ. երգիծանկարիչների համար նյութ է դառնում այն նորությունները, որոնք երգիծանքի են արժանի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները