Թուրքիայի էներգետիկայի նախարար. «Ընտրությունների օրը զանգվածային հոսանքազրկման պատճառը կատուն է»
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը անդրադարձել է մարտի 30-ին` երկրում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների օրը, շուրջ 40 բնակավայրերի հոսանքազրկման պատճառներին:
Նախարարը մասնավորապես ասել է, որ հոսանքազրկման պատճառը կատուն է:
«Չեմ սրամտում, տրանսֆորմատորի մեջ կատու էր մտել: Սա առաջին դեպքը չէ, և պետք չէ դա կապել ընտրությունների հետ»,-ասել է նա: Հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:
Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %
Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %
Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %
Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում