Ըստ Վահան Բաբայանի, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել բարիկադների մասին իր հայտարարությունը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել բարիկադներ կառուցելու մասին իր հայտարարությունը. «Տարբեր լրատվամիջոցներ այլ տիպի են մեկնաբանել իմ հայտարարությունը: Մեկնաբանում են որպես բարիկադների և ցնցումների կոչ, բայց ես ասել եմ հակառակը՝ պետք է խուսափել, հեռու մնալ այդ ամենից: ԲՀԿ-ի համար անընդունելի են ցնցումները, ԲՀԿ-ում դեմ են, որ Հայաստանի նման փոքր երկրում տեղի ունենան ցնցումային պրոցեսներ»-հայտարարել է պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից կառավարության անվստահության հայտնելու գործընթացի տապալման դեպքում 100 հազարավոր մարդկանց փողոց հանելու իր հայտարարությանը՝ պատգամավորն ասաց. «Եթե մտածում եք, որ կուսակցությունները Հայաստանում ինչ-որ համակարգեր են, որոնք կարող են կոճակ սեղմելով 100 հազար մարդ հավաքել և ուղղորդել ինչ-որ տեղ, սխալվում եք: Մարդիկ քաղաքացիներ են, որոնք ունեն իրենց կարծիքը, խոսքը և որոնք մի օր ոտքին են կանգնելու: Ամենևին պետք չէ ոչ մի կուսակցության ներգրավվածություն այդ հարցում: Որևէ մեկը թող չմտածի, որ նորմալ քաղաքացին կարող է կողմ լինել Հայաստանի նման պետությունում ցնցումների: Դա առնվազն հիվանդագին երևակայության արդյունք է»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ճեպազրույցի ժամանակ Վահան Բաբայանը հայտարարել էր. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը զգուշացնում է իշխանություններին՝ ապրիլի 28-ին ընդունել Կառավարության հրաժարականը, չօգտագործել «կոճակային» պատգամավորների առավելությունը՝ հակառակ դեպքում խոստանում են բարիկադներ և ցնցումներ»:
Նախորդիվ`
Արդյո՞ք Գ.Ծառուկյանի դիրքորոշումն է բարիկադների ու ցնցումների ճանապարհը
Արմեն Ռուստամյան. Ապրիլի 28-ից հետո անելիքները քառյակում չեն քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները