Զարաքոլուն ելույթ կունենա Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը
Թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի «Facebook»-յան էջը:
Զարաքոլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը տեղի կունենա ապրիլի 9-ին:
Զարաքոլուն Հայոց ցեղասպանության մասին գրել և հրատարակել է 1990- ականներից սկսած: Նրան պատկանող «Բելգե» հրատարակչությունը թեմայի առնչությամբ տասնյակ հատորներ է հրապարակել է, որի պատճառով նա և իր ընտանիքը Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվել և ձերբակալվել են: