Նրանք ըստ Բագրատյանի, պետք է հրաժարական տան
Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած ոչ իշխանական խմբակցություններին ու թվարկել այն պաշտոնյաների անունները, որոնք պետք է ՍԴ որոշումից հետո հրաժարական ներկայացնեն:
«Շնորհակալություն քառյակին՝ ՀԱԿԿ, ԲՀԿ, Ժառանգություն և Դաշնակցություն, Դեմ եմ-ին, Ա. Մինասյանին, Ա. Զեյնալյանին և Մ. Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին՝ այս որոշման համար։ Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական ”բարեփոխումները” խրախուսելու համար։
Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա. Ջավադյանը և Ն.Երիցյանը», -իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը:
Հարակից հրապարակում`
Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը