Խոշոր չափի մսխումների հարցով 6 ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել
Ադրբեջանի զինվորական դատախազությունն ու ֆինանսների նախարարությունը երկրի ռազմա-ծովային ուժերում համալիր ստուգումներ է իրականացրել, ինչի հետևանքով, պարզվել է, որ խոշոր չափերի հասնող մսխումներ են իրականացվել: Այս պահի դրությամբ, այդ գործով 6 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, ստուգման է ենթարկվել ռազմա-ծովային ուժերի գործունեությունը վերջին 15 տարիներին
Խոշոր չափերի գումարներ են մսխվել հատկապես նավերի վերանորոգման ու արդիականացման գործարքներում, կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնց միջոցով խոշոր չափերի գումարներ են մսխվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարցի շուրջ մեկնաբանություններ չի ներկայացնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում