Հայաստանի Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել վիճահարույց օրենքի դրույթները (տեսանյութ)
Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ գործով որոշումը. Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի քանի հոդվածները ճանաչել ՀՀ ՍԴ պահանջներին հակասող և անվավեր: Բարձր դատարանը, ըստ էության, բավարարել է դիմող պատգամավորների հայցը:
Որոշումը հրապարակելուց առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ այն ծավալուն է` 64 էջ, և առաջարկեց բոլոր ներկաներին նստել, բացի իրենից ու ներկայացրեց որոշումը:
Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ վեճի առարկա խնդիրը անմիջական կապ ունի սեփականության իրավունքի հետ և գտել, որ վեճի առարկա իրավադրույթները առաջին հերթին սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնան:
Ըստ ՍԴ որոշման, ՀՀ Սահմանադրության 32–րդ հոդվածի պահանջից ելնելով՝ օրենքում խելամիտ օրենսդրական լուծում չի ստացվել նվազագույն աշխատավարձ ստացողի պարտադիր բաղադրիչի մասով, հաշվի չի առնվել նվազագույն կենսապահովման զամբյուղը: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում՝ ինչպես վարվել 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի դեպքում. հաշվի չի առնվել Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և Կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի պահանջները։ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունք, հետևաբար նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանվածից», կարդաց ՍԴ նախագահը։ Նկատենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, նվազագույն աշխատավարձ ստացողները ևս պետք է 5 տոկոս պարտադիր վճար կատարեն կուտակային ֆոնդերին:
ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԺ-ն պետք է պաշտպանեն մարդկանց սեփականության իրավունքը, արձանագրել է ՀՀ Սահմանադրական դատարանը:
Մանրամասները` քիչ ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին