Սա հաղթանակ է. Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Սահմանադրական դատարանի վիճահարույց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը հաղթանակ է համարել:
«Դրսում եմ, ինչքան հասկացա Սահմանադրական դատարանի որոշումից այն այլևս պարտադիր չէ: Սա հաղթանակ է: Շնորհակալ եմ բոլորից: 2012 թվականի սեպտեմբերին երբ այս հարցերը պառլամենտում բարձրացնում էի, ասում էին ուշացել ես: Տեսա՞ք, որ եղավ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավորը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ գործով որոշումը. Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի քանի հոդվածները ճանաչել է ՀՀ ՍԴ պահանջներին հակասող և անվավեր: Բարձր դատարանը, ըստ էության, բավարարել է դիմող պատգամավորների հայցը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին