Հայտարարության. «Մեկ տարի է անցել, սակայն դեռ չի ավարտվել Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննությունը»
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Պռոշյանի նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի մահվան տարելիցի առթիվ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Մեկ տարի առաջ մենք հողին հանձնեցինք մեր մարտական ընկերոջը՝ Հրաչ Մուրադյանին: Մեկ տարի է անցել, սակայն դեռևս չի ավարտվել նախաքննությունը և բացահայտված չեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները:
Նման դեպքերում ՀՀ իշխանությունները սկզբունքայնորեն անգործության են մատնվում և հայտնվում են անօգնական վիճակում: Ցավոք սրտի ևս մեկ անգամ նրանք ապացուցեցին, որ ոչ ժողովրդին են ծառայում, ոչ էլ արդարությանը:
Վաղ թե ուշ այս ոճրագործությունը բացահայտվելու է, պատժվելու են կատարողներն ու պատվիրատուները, և պատժից անմասն չեն մնալու այս հանցագործությունը պարտակողներն ու կոծկողները»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները