ՕԵԿ-ը ֆորս-մաժորների է պատրաստվում
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ոչ միայն ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է գարնանային «զարթոնք» ապրում և լրատվադաշտը հեղեղել մինի-զեկույցներով, այլ ՕԵԿ-ի մոտ էլ են վերջին օրերին գարնանային սրացումներ նկատվում. Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակտիվն էլ «տուն չի գալիս»։ Հանդիպումներ է ունենում մարզերում, սկսել են Տավուշի մարզից, Նոյեմբերյան-Իջևան շառավղով արդեն հասել են Գեղարքունիք, առաջիկայում էլ կլինեն Շիրակում, Արարատի մարզում, որոշել են կարգի բերել իրենց տեղական կառույցները, հանդիպել ակտիվի հետ, «ունկնդրել-ակնդրել» գարնան ձյունից էլ ավելի կռացած ժողովրդին։ Ի դեպ, չի բացառվում, որ վերջին շրջանում այսքան ակտիվացած ՕԵԿ-ը պատրաստվում է տարբեր ֆորս-մաժորների»: