Քեսաբի հարցով փակ քննարկում կանցկացվի
Երեկ խորհրդարանից «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել են, որ Քեսաբի հարցով նախատեսվում է այս ուրբաթ՝ ապրիլի 4-ին փակ քննարկում կազմակերպել ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովում:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ Քեսաբ մեկնած ԱԺ պատգամավորները վերադարձից հետո հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, մի շարք առաջարկներ ներկայացրել, և այս ուրբաթ կքննարկեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու Քեսաբի հարցով:
Թերթին հայտնի է դարձել, որ փակ լսումներին ներկա են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուներից: Թե կոնկրետ ով առայժմ հստակ չի: