Իրանի ԱԳՆ. Քանի դեռ ահաբեկիչներին զենք է մատակարարվում, սիրիական ճգնաժամը չի լուծվի
«Առանց ահաբեկիչներին ցուցաբերվող ռազմական օգնությունը կասեցնելու, հնարավոր չէ լուծել սիրիական ճգնաժամը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի փոխարտգործնախարարը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Անվար Ղարղաշի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սիրիական պատերազմի ներկա փուլին, մասնավորապես նշել է. «Տարածաշրջանի երկրները պետք է միահամուռ ձևով համագործակցեն, որպեսզի կարողանան հակազդել օրեցօր ավելացող ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին»:
ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Ղարղաշն էլ իր հերթին ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի և որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական երկխոսության ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում