Վ. Ջաբարով. Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը
«Հետխորհրդային հիմնական երկրները դիտարկում էին ԱՊՀ-ն, որպես նախկին ԽՍՀՄ երկրների յուրօրինակ ապահարզանի վայր»,-այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Երևան տեսակամրջի ընթացքում անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին ասաց ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Նա նշեց, որ իր կարծիքով, Ուկրաինան չի փակի դռները ԱՊՀ-ի առջև և ժամանակը ցույց կտա, թե ինչ վնասներ և օգուտներ կտա Կիևին՝ ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը:
«Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ շարունակ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ն Ուկրաինային նույնպես չի սպասում»,-նշեց Ջաբարովը:
Նրա խոսքերով, ռուսները և ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են և Ռուսաստանը միշտ եղել է և կմնա Ուկրաինայի կողքին: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ ՄԱԿ-ի հակառուսական օրինագծին դեմ քվեարկելու համար և Ջաբարովը ողջունեց ՀՀ-ի իշխանությունների որոշումը կապված Մաքսային միությանը` ՀՀ-ի անդամակցության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները