Քաղաքապետը հրաժարական է տվել Օլիմպիական խաղերի պատճառով
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանության նախագահ Մարիա Սիլվիա Բաստոս Մարկեսը հրաժարական է տվել: Պատճառը ՄՕԿ-ի դրսևորած անհանգստությունն է օլիմպիական մարզակառույցների շինարարության դանդաղ ընթացքի և օլիմպիական խաղերի ընդհանուր բյուջեի անորոշ վիճակի վերաբերյալ:
Մարիա Մարկեսի փոխարեն քաղաքային իշխանության ղեկը ստանձնել է Ժոակիմ Մոնտեյրոն: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ «Ռիո-2016»-ը կանցկացվի օգոստոսի 5-21-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում