Քառյակը ՍԴ որոշման մասով հանդես կգա համատեղ հայտարարությամբ
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը, որի ավարտին ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ օրակարգում քննարկվել են համատեղ միջոցառումները և, մասնավորապես, համաձայնության են եկել սկսել մարզային հանրահավաքների շարք: Սկսելու են Գյումրիից և Վանաձորից, այնուհետև իրազեկման հանրահավաքներ կանցկացվեն նաև Հայաստանի այլ քաղաքներում, սակայն այդ երկու հանրահավաքների օրերը դեռ կհստակեցվեն տեղերում:
Բացի այս, ապրիլին կկայանա տնտեսական ծրագրի քննարկումը, ըստ որի պետք է առաջնորդվի քառյակի պատկերացրած կառավարությունը. «Խոսքը բաց քննարկման մասին է»:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօր կայացրած որոշմանը, ապա առաջիկայում չորս ուժերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան, քանի որ դեռ որոշման տեքստը չունեն:
«Մի բան կարող ենք հստակ ֆիքսել` երբ քաղաքական ուժերն ու հասարակությունը համագործակցում են, արդյունք է լինում»,- հայտարարեց նա:
Նաև ավելացրեց, որ իրենց սպասողականությունը պայմանավորված է նրանով, որ դեռ պետք է հասկանան, թե ինչ է ենթադրում վճիռը և արդյո՞ք պարտադիր վճարումները կդադարեցվեն:
Այսօրվա քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև չորս ուժերի առաջնորդների հանդիպմանը, սակայն, թե երբ այն կկայանա դեռևս հստակ չէ, իսկ ինչ վերաբերում է շուրջօրյա հանրահավաքներին, ապա Ս.Մարգարյանը չբացառեց, որ դրանց ընթացքում կարող են ելույթ ունենալ նաև ուժերի առաջնորդները:
Նախորդիվ`
ԲՀԿ-ում չգիտեն՝ Ծառուկյանը կմասնակցի շուրջօրյա հանրահավաքին, թե ոչ
Ըստ Վահան Բաբայանի, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել բարիկադների մասին իր հայտարարությունը
Առանց ՀՀԿ-ականների կառավարությունը Ռուստամյանի համար սկզբունքային հարց չի
Արդյո՞ք Գ.Ծառուկյանի դիրքորոշումն է բարիկադների ու ցնցումների ճանապարհը
Արմեն Ռուստամյան. Ապրիլի 28-ից հետո անելիքները քառյակում չեն քննարկվել