Նախարարը խորհուրդ է տալիս ՍԴ որոշումից չբխող հետևություններ չանել
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհուրդ է տալիս «ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց»: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ, առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»,- գրել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին