Թուրքիայի ՍԴ-ն պահանջել է վերացնել Twitter-ի արգելափակումը
Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ Twitter-ի արգելափակման որոշումը խախտում է օգտատերերի իրավունքները և չեղյալ է համարել այդ որոշումը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Twitter-ը դատարանի որոշմամբ Թուրքիայի ողջ տարածքում արգելափակվել էր մարտի 21-ին: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել էր սոցցանցերը փակելու հավանականության մասին: Նա կառավարության այդ ձգտումը հիմնավորել էր նրանով, որ սոցցանցերի միջոցով պետական գաղտնիքներ են հրապարակվում, ներխուժում է կատարվում անձնական կյանք: Մարտի 27-ին Թուրքիայի հեռահաղորդակցության դեպարտամենտը արգելափակել էր YouTube-ը, երբ դրանից ժամեր առաջ համացանցում տեղադրվել էր Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման տեսանյութը, որտեղ նրանք քննարկում էին Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը: Կառավարության որոշումները բողոք էին առաջացրել թուրքական հասարակության շրջանում: Ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը դիմել էր դատարան:
Սահմանադրական դատարանը պահանջել է անհապաղ հանել սոցցանցի վրա դրված արգելքը:
Նախորդիվ`
Գրողների միջազգային միությունը բաց նամակով դատապարտել է Թուրքիայում YouTube-ի արգելափակումը
Թուրքիայի փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչու է արգելափակվել YouTube-ը
Թուրքիայում Youtube-ն արգելափակվել է
CPJ. «Twitter»-ի արգելափակումը Գյուլի նկատմամբ արհմարհական վերաբերմունքի ապացույցն էր
Էրդողանը կատարեց խոստումը` Թուրքիայում արգելափակել են Twitter-ը
Թուրքիայի նախագահն անհանդուրժելի է համարել «Twitter-ի» արգելափակումը
Նելի Կրուսը քննադատել է Թուրքիայում Twitter-ի արգելափակումը, այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում