ՀՀ Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` 10-օրյա ժամկետում. Սահմանադրություն
Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է Կառավարության հրաժարականը, որի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Նույն հոդվածով սահմանվում է նաև վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ նախագահը կառավարության կազմը կքննարկի ԱԺ մեծամասնության և բոլոր խմբակցությունների հետ. Շարմազանով
Վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմել էր դեռ մեկ ամիս առաջ. Շարմազանով
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները