Hurriyet. Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ հաջորդիվ կարող է լինել վարչապետ
Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է առաջիկա նախագահական ընտրությունների ու տրամադրությունների մասին:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացման` Գյուլն ասել է, որ արդեն եկել է ժամանակը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրենց անելիքները 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: Չբացառելով այն, որ ինքը կարող է պաշտոնավարել որպես վարչապետ` Գյուլը վստահեցրել է, որ ինքն ու Էրդողանը միմյանց հաստատ անակնկալի չեն բերելու ոչ մի գործողությամբ:
«Իսկ թե երբ պարզ կլինի ամեն բան, ապա կասեմ, որ դա կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Նախքան նախագահական ընտրությունները Էրդողանի հետ մենք կքննարկենք և կորոշենք` ինչ անել, ինչպես անել: Ամեն դեպքում մայիսի կեսերին ամեն բան հստակեցված կլինի»,- նշել է Աբդուլլահ Գյուլը:
Լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ Գյուլը դառնա վարչապետ, վերջինս պատասխանել է. «Նախապես ոչինչ չեմ ասի: Այդ ամենը կքննարկենք, կտեսնենք»:
Անդրադառնալով Թուրքիայում «Twitter»-ի և «YouTube»-ի արգելափակամանը` նախագահ Գյուլն անհրաժեշտ է համարել, որ վերացվի նշյալ սոցկայքերի վրա սահմանված արգելքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում