«Հիվանդները հրաժարվում են պալիատիվ օգնությունից, քանի որ չգիտեն ինչ է իրենից ներկայացնում»
Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում մենք պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր մարզում հասանելի լինի պալիատիվ (ամոքիչ) բուժօգնությունը բոլոր կարիք ունեցողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան:
Նա նաև հայտնեց, որ պալիատիվ օգնության ոլոտում առողջապահության նախարարությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը քննարկել է, մշակել է, պետք է դրվի շրջանառության մեջ:
Խոսելով օրենսդրական բարեփոխումների կարևորությունից` Առողջապահության իրավունքի կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոփունյանն էլ նշեց, որ շատ կարևոր է կլինիկական ստանդարտներ մշակելը, որոնց հիման վրա բժիշկները կարող են առանց սահմանափակումների նշանակումներ անել:
«Կա մի մեծ խնդիր, մարդիկ շատ հաճախ հրաժարվում են պալիատիվ օգնությունից, քանի որ կա տեղեկատվություն պակաս, չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում թմրամիջոց պարունակող դեղամիջոցը»,- ասաց Վիոլետա Զոփունյանը:
Սուրեն Քրմոյանն էլ ավելացրեց, որ կարևոր է նաև բժիշկների տեղակացված լինելը, որպեսզի նրանք էլ չվախենան ճիշտ քանակությամբ թմրադեղեր նշանակելուց և պատասխանատվության ենթարկելուց: Պետք է կրթվեն թե հիվանդներն ու ընտանիքի անդամնեը, թե բժիշկները:
Գիտությունների դոկտոր, պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոննորը հայտնեց, որ ըստ վիճակագրության աշխարհում հիվանդների միայն 10 տոկոսն է ստանում այդ խնամքը:
Խոսելով նման դեղամիջոցներից կախվածություն ունենալու մասին` Սթիվեն Քոննորն ասաց, որ եթե հիվանդը ցավ ունի և դեղամիջոցն օգտագործում է ցավից ազատվելու համար, նա էյֆորիկ ազդեցության չի ենթարկվում:
«Այս պահի դրությամբ ցավազրկող դեղորայքի, այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չկա, իսկ աշնանը հաբերի տեսքով ձեռք կբերվի մորֆին»,-հայտնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա