«Շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք». «Դ!ԵՄ ԵՄ» անդամ
«Դեմ եմ» քաղաքացիական շարժումը ապրիլի 12-ին նախատեսում է հավաք անցկացնել, սակայն տեղն ու ժամը նախաձեռնության անդամները դեռևս քննարկում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, հավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նման հավաք նախատեսվում է. «Մենք պատրաստվում ենք ապրիլի 12-ին հանրահավաք անցկացնել` մեկնաբանելու Սահմանադրական դատարանի որոշումը ու որոշ հստակեցումներ կատարելու, նաև խոսելու մեր առաջիկա քայլերի, գործողությունների մասին: Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք»: