Իրանական կայք. Ադրբեջանում դիկտատորական իշխանություններին հատուկ բարքեր են տիրում
«Ադրբեջանում դիկտատորական իշխանություններին հատուկ բարքեր են տիրում»,-այդ մասին նշված է իրանական «անաջ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանի ներքին կյանքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշում է. «Երկրում, որի բնակչության շուրջ 90 տոկոսը շիաներ են, Իլհամ Ալիևի կառավարման վերջին տարիներին մի շարք մզկիթներ են քանդվել, արգելվել է «ազանի» կանչը, աշակերտուհիներին՝ «հեջաբով» մասնակցել դասընթացներին, զինվորականներին՝ նամազ անել, իսկ իսլամական գործիչներին ձերբակալել են՝ սահմանափակելով նրանց գործունեությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կառավարման համակարգին՝ իրանական աղբյուրը հավելում է. «Ադրբեջանում դիկտատորական իշխանություններին հատուկ բարքեր են տիրում. Աշխատողների աշխատավարձի 1%-ը՝ որպես պարտադիր կրճատում, փոխանցվում է այնպիսի կազմակերպության հաշվին, որը գործում է իշխանության ենթակայությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում