Իրանն ու Ռուսաստանը մտադիր են 20 միլիարդ դոլարի նավթային պայմանագիր կնքնել
«Իրանն ու Ռուսաստանը մտադիր են 20 միլիարդ դոլարի նավթային պայմանագիր կնքնել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռոյթերզ»-ին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ համաձայն ստորագրվելիք պայմանագրի՝ Ռուսաստանն օրական 500 հազար բարել նավթ կգնի Իրանից՝ փոխարենը Թեհրանին կտրամադրի ժամանակակից տեխնիկա և կմատուցի այլ ծառայություններ:
Հոդվածի հեղինակը, հղում անելով ռուսական աղբյուրներին, նշում է, որ Թեհրանն ու Մոսկվան պայմանագրի հիմնական փաստաթղթերի շուրջ արդեն պայմանավորվել են. Միակ կետը, որի շուրջ բանակցում են, դա նավթի վերջնական գինն է:
«Իրանի և Ռուսաստանի պետական պաշտոնյաները ձեռնպահ են մնում խոսել պայմանագրի մասին, սակայն իրանցի երկու պաշտոնյաներ հաստատել են սույն տեղեկատվությունը և նշել, որ ստորագրված պայմանագիրը կարժենա 20 միլիարդ դոլար և կգործի 2-3 տարի: Իրանցի պաշտոնյաները նշել են, որ շուրջ 300 հազար բարել նավթի մի մասը Կասպից ծովով կառաքվի Ռուսաստան, իսկ մի մասն էլ կարտահանվի Բանդար Աբբասի նավահանգստից»,-նշել «Ռոյթերզը»: