Գյուղնախարարությունը ստուգումներ է իրականացնում մանկապարտեզներում
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն մի քանի օր է, ինչ Երևանի մանկապարտեզներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդի մասով ստուգումներ է անցկացնում:
Նշենք, որ այս տեղեկությունը հաստատվել է նաև ծառայության կողմից: Թե ինչն է անցկացվող ստուգումների պատճառը «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է պարզել ՍԱՊԾ մամլու խոսնակ Արմինե Սուքիասյանից:
Նրա խոսքերով՝ ստուգումներ անցկացվում են Երևանի 11 մանկապարտեզներում. «Դրանք պլանային ստուգումներ են: Իսկ արդյունքներն առաջիկայում կհրապարակենք»: