Դերժավայի Արկադին բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել
ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել:
Ու սա այն դեպքում, երբ Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարս»-ի, «Նեսթլե»-ի և այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Վերջերս էլ «Սլավ Մեդ» բժշկական կենտրոն բացեց:
«Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է: Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1 մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն: Պարզվում է՝ այն «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենան, որով շրջում է Համբարձումյանը, իրենը չէ: Համենայնդեպս հայտարարագրում ոչինչ չկա այդ մասին գրված»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան