Սայիլով. Խոջայանի հարցով հստակություն կլինի 30-40 օրվա ընթացքում
Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հանձնաժողովի նախագահ Շահին Սայիլովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջայանի հայրենադարձման հարցով բանակցությունները շարունակվում են: Այս մասին հաղորդում է «Դեյ.ազ» լրատվական կայքը:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքը նորմալ է գնահատում, սակայն որոշ հարցերում դեռևս հստակություններ պետք է մտցվեն:
Ըստ Սայիլովի, Խոջայանի հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում, հստակություն կլինի 30-40 օրվա ընթացքում:
Վերջինս նաև հավելել է, որ քննարկվում է գերու հայրենադարձման հարցը, քանի որ Խոջայանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն չի հայտնել:
Առաջիկայում Panorama.am-ը կփորձի մանրամասներ ճշտել նաև ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց: