Սերժ Թանկյանը կոչ է անում Քեսաբի հարցով միանալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի միջնորդագրին
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում բոլորին կոչ է արել միանալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) էջում տեղադրված միջնորդագրին, որում կոչ է արվում Կոնգրեսին` Քեսաբի հարցով ազդել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի վրա:
«Հարգելի ընկերներ:
Միացեք ինձ` խնդրելով Կոնգրեսին պահանջել Սենատից և Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեից ուսումնասիրել Թուրքիայի դերը Քեսաբի վրա «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումների հարձակումներում, որտեղ ավելի քան 2000 հայ ստիպված էր լքել իր տունը: Այս մարդիկ Հայոց ցեղասպանություն վերապրածներն են, ովքեր այստեղ են հաստատվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,-ասվում է նամակում:
Միջնորդագրին կարող եք ծանոթանալ` այստեղ: