Ծաղկահովիտում և Ապարանում` ՎՏԲ-Հայաստան բանկի նորացված մասնաճյուղեր
Ծաղկահովիտի և Ապարանի բնակիչները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայություններից նորացված և վերանորոգված մասնաճյուղերում` ք. Ապարան, Բաղրամյան 14 և գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող. 9/4 հասցեներով: Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից: Վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ, տեխնիկապես լավ բարեկարգված գրասենյակներում և ստանալու ֆինանսական խորհրդատվություն մասնագիտացված անձնակազմից:
Մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
««Ծաղկահովիտ» և «Ապարան» մասնաճյուղերի ռեֆորմատը հերթական քայլն է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությամբ որոշված խնդրների լուծման ուղղությամբ: Մենք նախատեսում ենք բացել նաև նոր մասնաճյուղեր և կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր բանկի ծառայությունները լինեն հասանելի Հայաստանի բոլոր բնակիչներին, իսկ մեր պրոդուկտային ընտրանին մշտապես համալարվի և ընդլայնվի»,-ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը: