Հանրապետության տարածքում տեղ-տեղ բուք և մառախուղ է
Այսօր` ժամը 16.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ (տեսանելիությունը` 50 մ): Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: