Բաքվում հայկական պատվիրակությունը սպասված հյուրերի թվում չէ
Ապրիլի 8-ին Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի նիստը: Panorama.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, ի վերջո, Հայաստանը մասնակցելու է վերոնշյալ նիստին և ո՞վ է ներկայացնելու Հայաստանը:
Ի պատասխան, Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԱՊՀ նախարարների խորհրդի քարտուղարությունը ադրբեջանական կողմից այդպես էլ չի ստացել հայկական պատվիրակության ընդունելությունը ապահովող պատրաստակամության վերաբերյալ բանավոր կամ գրավոր հաստատում:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, դա նախևառաջ ենթադրում էր փաստացի կարգավորում այն բոլոր հարցերին, որոնք կապված են ինչպես Ադրբեջանի պետական սահմանն անցնելու, այնպես էլ տարանցիկ երկրների սահմանների անարգել հատմանը, ինչպես նաև` սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները