Բոտուլիզմի դեպք` Կոտայքի մարզում
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 2-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո, հաղորդում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Ուտելուց 3-4 ժամանց 17-ամյա Վ. Սահակյանի մոտ ի հայտ են եկել և աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝ սուր ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, կոպերի իջեցում, շնչահեղձություն:
Հիվանդը հաջորդ օրը հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ:
Հիվանդի մոր՝ Գ. Սահակյանի (44 տ.) մոտ ավելի ուշ սկսվել են սննդային խանգարման երևույթներ՝ սրտխառնոց, փսխուներ, հետագայում զարգացել է նաև կլման ակտի թեթև խանգարում: Նա ապրիլի 4-ին հոսպիալացվել է «Արմենիա» ԲԿ և նույնպես ստացել հակաբոտուլինային շիճուկ:
Հիվանդների բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
•Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
•Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
•Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա