Մարտին վերաֆինանսավորվել է 77 հիփոթեքային վարկ` 661 մլն դրամ ծավալով
2014 թվականի մարտ ամսին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 77 հիփոթեքային վարկ` 661 միլիոն դրամ ծավալով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ընկերությունից:
Նշենք, որ այս տարվա փետրվարին վերաֆինանսավորվել է 76 հիփոթեքային վարկ` 702 միլիոն դրամ ծավալով: Հիշեցնենք, որ 2013թ-ին տրամադրված վարկերի միջոցով ընդհանուր առմամբ վերաֆինանսավորվել է 4,224 հատ վարկ 33,590,391.5 հազար դրամ ընդհանուր պայմանագրային գումարով։ Վերաֆինանսավորված վարկերի միջին գումարը կազմել է 8 մլն դրամ, միջին կշռված տոկոսադրույքը` 12.7 և միջին կշռված ժամկետը կազմել է 12.6 տարի:
Նշենք, որ ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները: