Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ. ԼՂՀ ՊԲ
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում