Բժշկի հորդորը մայրերին՝ թույլ տալ պատվաստել իրենց նորածիններին հեպատիտ B վիրուսի հանդեպ
Հայաստանը վիրուսային հեպատիտների առումով գրավում է միջանկյալ դիրք. հեպատիտ B-ի տարածվածությունը, նախնական տվյալներով, կազմում է 1-2 տոկոս, հեպատիտ C-ի` 4 տոկոս: Հայաստանում անցկացվելու է նոր հետազոտություն՝ վարակվածության աստիճանը ստուգելու համար, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է հեպատիտ C-ով վարակվածների աճ: Ասուլիսում այս մասին ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Ըստ նրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, վիրուսային հեպատիտները համարվում են գլոբալ խնդիր Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար: Վիրուսային հեպատիտներով ամբողջ աշխարհում վարակված է 600 միլիոն ազգաբնակչություն, որից 400 միլիոնը՝ հեպատիտ B-ով, 200 միլիոնը՝ հեպատիտ C-ով: Աշխարհում ամեն տասներորդը վարակված է վիրուսային հեպատիտով:
Բժիշկն ասաց, որ հեպատիտների բարդություններից՝ լյարդի ցեռոզ, լյարդի առաջնային ուռուցք, լյարդային անբավարարություն, շատ են մահված դեպքերը:
Վիրուսային հեպատիտ B-ն համարվում է անբուժելի հիվանդություն, բայց կառավարելի, քանի որ ունի հակավիրուս:
Հայաստանում, ըստ Հ. Ղազինյանի, կա ազգային ծրագիր. 1996 թվականից սկսած բոլոր նորածիններն առաջին իսկ օրից ստանում են հակավիրուս: Մինչև 17-18 տարեկան 90 տոկոսով կանխարգելում է հեպատիտ B-ով վարակը:
«Այս պատճառով Հայաստանում փոխվել է և վարակվածների տարիքը, և փոխանցման ուղին: Եթե մինչ այդ փոխանցման ուղին հանդիսանում էր արյան փոխներարկումը, բժշկական գործիքները, այժմ փոխանցման հիմնական ուղին համարվում է սեռական ճանապարհը, այդ իսկ պատճառով հիմնականում հեպատիտ B-ով վարակվում են 20-40 տարեկանները»,- ասաց նա՝ հավելելով, որ այս վիճակագրությունը նույնն է բոլոր այն երկրների համար (153 երկիր), որտեղ հեպատիտ B-ի վակցինացիան կրում է ազգային ծրագրի բնույթ:
Վիրուսային հեպատիտ C-ն չունի հակավիրուս, համարվում է բուժելի: Երկուսի դեպքում էլ թիրախը լյարդի բջիջներն են: Նա նշեց, որ երկու վիրուսներն էլ համարվում են արյունածին, փոխանցման հիմնական միջոցը համարվում է արյունային ցանկացած մանիպուլիացիաները՝ սկսած արյան փոխներարկումից, վերջացրած ծավալային վիրաբուժական արյունային միջամտությունները, նույնիսկ փոքր կոսմետոլոգիական միջամտությունները, ընդհուպ մինչև վերջին շրջանում նորաձև դարձած դաջվածքները: Սեռական ճանապարահով հեպատիտ C-ի փոխանցումը կատարվում է 3-10 տոկոսի չափով, իսկ հեպատիտ B-ի՝ մինչև 50 տոկոս:
Ինչ վերաբերում է մորից երեխային անցումը, ապա, ըստ մասնագետի, գոյություն ունի խիստ սահմանված ուղեցույց վիրուսային հեպատիտ B-ով վարակված հղիների երեխաների համար՝ կատարվում է պասիվ-ակտիվ պատվաստում ծնված առաջին իսկ օրից. «Այն երեխաները, ովքեր չեն պատվաստվում, 90 տոկոս դեպքերում մինչև 5 տարեկանը դառնում են քրոնիկ վիրուսակիրներ»:
Հասմիկ Ղազինյանը հարց ուղղեց բոլոր ծնողներին՝ լինել հեպատիտ B-ի վիրուսակիր, թե առողջ, և հորդորեց թույլ տալ, որպեսզի իրենց նորածիններին պատվաստեն հեպատիտ B-ի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա