ՀՀ-ի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու համանախագահները քննարկել են բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը
Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳն մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում