Նախագահը ծանոթացավ Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին:
Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերանորոգված բժշկական կենտրոնում այս պահին զգացվում է երիտասարդ մասնագետների կարիք: Տնօրենի խոսքով՝ Բերդի բժշկական կենտրոնում վերազինումից հետո կմատուցվեն այն բժշկական ծառայությունները, որը ստանալու համար մինչ այդ բնակիչները մեկնում էին Երևան:
Բերդի բժշկական կենտրոնում ներկայում ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների տեղադրման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: